-
07.06.2017|
17:40
Այսօր ԱԺ-ն արտահերթ նիստ էր հրավիրել կառավարության պահանջով: Ընդդիմությունը կրկին դժգոհեց գործադիր մարմնի այս տեսակ աշխատաոճից: «Ծառուկյան» և «Ելք» դաշինքների խմբակցության ներկայացուցիչներն առավել վրդովվեցին, երբ կարևոր նախագծեր են բերվել խորհրդարան ու դրանց քննարկման համար քիչ ժամանակ է տրվում: Իսկ կառավարությունը, ի թիվս այլ հարցերի, ներկայացրել է կոռուպցիայի դեմ պայքարի հանձնաժողով ստեղծելու, ինչպես նաև պետական գույքի մասնավորեցման մասին նախագծերը:
-
06.06.2017|
01:34
ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի որոշմամբ, ՀՀ Սահմանադրության 100-րդ և ԱԺ կանոնակարգ օրենքի 41-րդ հոդվածների համաձայն` ՀՀ կառավարության նախաձեռնությամբ հունիսի 7-ին` ժամը 11:00-ին, կգումարվի ԱԺ արտահերթ նիստ` նախաձեռնողի սահմանած օրակարգով:
-
02.06.2017|
00:50
Ամեն տարի, երբ հանրապետության ղեկավարը պարգևներ և կոչումներ է շնորհում արվեստի գործիչներին, հանրությունը բուռն է արձագանքում որոշ անհատների պարգևատրման փաստին:
-
30.05.2017|
09:24
Այսօր արտահերթ նիստում ԱԺ-ն քննարկելու է կառավարության կառուցվածքային փոփոխոթյունների հարցը՝ կառավարությունը ցանկանում է կրճատել աշխատակազմի ղեկավար-նախարարի պաշտոնը:
-
28.05.2017|
09:44
Վեցերորդ գումարման Ազգային ժողովի 9 մշտական հանձնաժողովների ամբողջական կազմերն արդեն հայտնի են:
-
27.05.2017|
12:59
Երեկ Ազգային ժողովի խորհուրդն առաջին նիստն է արել՝ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի գլխավորությամբ: Նիստի սկզբում խորհուրդը քննարկել և հավանության է արժանացրել «ՀՀ ԱԺ խորհրդի աշխատակարգը հաստատելու մասին» որոշման նախագիծը: Այնուհետև քննարկվել է «ՀՀ Աժ մի շարք մշտական հանձնաժողովների փորձագետների թիվն ավելացնելու մասին» ԱԺ խորհրդի որոշման նախագիծը:
-
24.05.2017|
09:27
Մայիսի 30-ին կառավարության առաջարկով ԱԺ-ն կարող է արտահերթ նիստ անցկացնել, իսկ մինչ այդ խորհրդարանը շարունակում է կազմավորել իր կառույցները: ԱԺ նախագահի, փոխնախագահների, հանձնաժողովների նախագահների ընտրությունը հնարավոր դարձրեց խորհրդարանական նոր մարմնի՝ խորհրդի ձևավորումը:
-
23.05.2017|
00:32
ԱԺ-ի անդրանիկ նիստին խորհրդարան մտած երկու ընդդիմադիր ուժերի համագործակցությունը չստացվեց կամ, ավելի ճիշտ, միակողմանի ստացվեց:
-
21.05.2017|
14:10
ԱԺ-ում ավարտվեց հանձնաժողովների նախագահների ընտրությունը: Քվեարկությանը 105 պատգամավորից մասնակցեց 94-ը, որոնցից 1-ն անվավեր է ճանաչվել: 6-րդ գումարման ԱԺ-ում կգործի 9 հանձնաժողով.
-
20.05.2017|
16:38
Խորհրդարանն այսօր ընտրում է ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահներին: Նրանք ելույթ ունեցան, պատասխանեցին պատգամավորների հարցին: Վերջում ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը գովերգեց նախագահի բոլոր թեկնածուներին, սակայն ժամանակն ավարտվեց, երբ հերթը հասավ Հրայր Թովմասյանին և Խոսրով Հարությունյանին: